Գարնանային ճամփորդություն դեպի ձմեռային Ջերմուկ

Մարտի վերջին օրերն են, գարանանային դպրոցը մեզ համար ճամփորդական է։ Ահա Ջերմուկում ենք, տարբեր դասարանների սովորողներ, երեք դասավանդող, մի լավ խումբ՝ 25 հոգանոց։ Սպասում էի այդ ճամփորդությանը, նախագիծը հետաքրքիր էր՝ նոր ծանոթություններ, կրթական փոխանակումներ, քաղաքի խնդիրներ։ Հենց առաջին օրը շատ ձյուն եկավ, և մեր լավ տրամադրությունը էլ ավելի բարձրացավ, որովհետև հնարավորություն ունեցանք խաղալու, վայելելու մեր չունեցած ձմեռը։ Շատ քայլեցինք՝ նայելով ու նկարելով շենքերը, փողոցները, մեր նկարվելու մասին էլ չեմ ասում, քանի որ բոլորս, մանավանդ աղջիկները, լուսանկարվում էին ամեն ծառի ու քարի մոտ։ Գնացինք հայտնի «Գալերեան», խմեցինք այդտեղի առողջարար հանքային ջուրը, որն ինձ դուր չեկավ։ Հետո զբոսնում էինք և այգում հանդիպած բնակիչներից հարցումներ էինք անում Ջերմուկի մասին, Ամուլսարի խնդրի մասին: Հասկացանք, որ բոլորն էլ դեմ են հանքի բացմանը, իսկ խնդիրը համարում են համազգային, ինչի հետ ես էլ եմ համամիտ։
 Օրն ավարտեցինք հյուրատանը, ընթրիքից հետո, դասավանդողների ասելով, մեր խենթ ու խելառությամբ, ծիծաղով ու հումորով, խաղերով։
 Երկրորդ օրն այցելեցինք Ջերմուկի կրթահամալիր: հանդիպումը սրտաբաց էր, կարծես հին ծանոթներ լինեինք։ Այդտեղ ներկայացրինք մեր կրթական ծրագրերը, այլընտրանքը։ Նկատեցի, որ նրանց հետաքրքիր էր մեզ լսելը։ Միասին կարդացինք Թումանյան ու Չարենց, պարեցինք։ Ջերմուկցի աշակերտներն առաջարկեցին միասին բասկետբոլ խաղալ, սակայն մեր դասավանդողներն ասացին, որ ժամանակի խնդիր ունենք, իսկ սպորտային խաղերը կկայանան ամառային դպրոցի ժամանակ, Արատեսում։ Մեր ուսուցիչները պայմանավորվածություններ ձեռք բերեցին այդ մասին, մենք էլ մեր հերթին հրավիրեցինք կրթահամալիր: Հաջորդը Ջերմուկի պատկերասրահ այցելությունն էր։ Պատկերասրահը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղն էր։ Այստեղ մշտական ցուցադրության մոտ 100 գեղարվեստական ստեղծագործություններ կան՝ նկարներ և քանդակներ։ Ցուցադրված են Մ․ Սարյանի, Կալենցի, Գուրզադյանի և այլ հայտնի արվետագետների գործեր։ Ուղեկցողն ասաց, որ ձյան պատճառով չենք կարող բակից անմիջապես դաշտային ճանապարհով գնալ Ջերմուկի ջրվեժ։ Որոշվեց գնալ մեքենայով, բայց հասնելով ադ հատվածին, հասկացանք, որ ջրվեժի մոտ իջնել անհնար է, ամբողջովին ձյան մեջ էր։ Այդտեղ աշխատում էին վճարովի «Ջիփ» մեքենաներ, որոնց վճարովի ծառայությունից կարող էինք օգտվել, սակայն մենք չուզեցինք, իսկ ոտքով գնալ խորհուրդ չտվեցին, ափսոս, բայց հաջորդ անգամ կգնանք։ Հաջորդ այցը «Ջերմուկ» հանքային ջրի գործարանն էր: Մի լավ ուսումնասիրեցինք, դիտեցինք, լսեցինք գործարանի աշխատանքի մասին, կառուցվածքի մասին։ Ինձ զարմացրեց, երբ ասացին , որ մենք գտնվում ենք բարձր լեռան վրա, այսինքն, գործարանը կառուցված է այդ բարձրության վրա, որպեսզի լեռների ընդերքից բխող հանքային ջրերը արտադրամաս բերելը ավելի հեշտ լինի։
Հյուրասիրեցին նոր արտադրված ջերմուկ, ասացին, որ հանքային ջուրը ճանապարհ ցնալիս փոխում է համը, բայց ես տարբերությունը չզգացի։
Մի անգամ էլ փորձեցինք գնալ ջրվեժ, բայց չկարողացանք․ ճանապարհները փակ էին առատ ձյան պատճառով: 
Ասպես չվերջացավ երկրորդ օրը: Երկար զբոսնեցինք, ձնագնդի խաղացինք, հետո գնացինք ընթրելու։
Առավոտյան հասկացա, որ մեր խմբից շատերը չէին քնել, ամբողջ գիշեր խաղացել էին, զրուցել։
Ահա այսպես անցակցրինք գարնանային ճամբարը, որն ավելի շատ ձմեռային էր՝ զարմանալի, ուրախ, հետաքրքիր։

Комментарии