Կան արյունոսություն 3 տեսակներ զարկերակային արյունահոսություն, երակային արյունահոսություն և մազանոթային արյունահոսություն:
- Զարկերակային այրունահոսություն
Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի, որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում:
- Երակային արյունահոսություն
Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։
- Մազանոթային արյունահոսություն
Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։
Комментарии
Отправить комментарий