Կրթահամալիրի 7 հրաշալիները. էսսե

Հենց այդ 7 հրաշալիները

Ընդհանուր մեր կրթահամալիրը ունի ավելի շատ հրաշալի: Մեր կրթահամալիրը շատ յուրօրինակ է մեր երկրում և ընդհանդրապես հետ-սովետական տարածքաշրջանում: Բոլոր այս նյութում գրված կետերը շատ ճիշտ են գրված, որովհետև այս բոլոր կետերը մեր կրթահամալիրում միշտ գործում են: Ամենա հետաքրքիրը այս կետերից իմ կարծիքով, 6-րդ կետն է (Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ): Մեր կրթահամալիրի ամեն մի մասնաճյուղում նկուղը, տանքիը և ինչու չէ նաև այգին և պարտեզը օգտագործում ենք, որպես կրթական միջավայր: Օրինակ՝ մայր դպրոցի բոլոր նկուղները օգտագործվում են, որպես կրթական միջավայր: Մի նկուղը՝ որպես բրուտանոց, մյուսը՝ որպես նետաձգարան: Կամ էլ նույն ագարակը, որը առաջ (իմ հիշողություններով) ուղղակի մի ամայի տարածք էր: Հետաքրքիրը այնն է, որ մեր դպրոցում այս ամեն ինչը կառուցել ենք մենք: Իդեպ, այդ կրթական միջավայրերի կառուցումը (որոնք մենք կառուցում ենք մեր ուսուցիչների հետ) ունի նաև հոգեբանական իմաստ: Դպրոցը ինձ սովերեցրել է, որ քո ապագան դու պետք է կառուցես քո ուժերով: Այդ նոր կրթական միջավայրեր կառուցելը նույն պես քո ապագան կառուցելն է, որովհետև դու զարգացնում էս քո դպրոցը, որը դու և ուրիշները կարող են օգտագործել: 

Комментарии