Հնագիտություն. գիտության ուսումնասիրումը

Հնագիտությունը կամ արխեոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է հին աշխարհի ազգերի, հասարակությունների մշակույթը: Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։ Մովսես Խորենացին 5-րդ դարում օգտագործել հնախոսություն հասկացությունը, որը բառացի նշանակում է հնի մասին գիտություն: Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը: 1871 թ-ին Որնակ գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Մեծածավալ պեղումներ են կատարել նաև Երվանդ Լալայանը և Ժան-Ժակ Մարի դը Մորգանը Սևանի ավազանում և Գուգարքում: Մորգանը 1909 թ-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898–99 թթ-ին Լեհման-Հաուպտի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թ-ին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում: Ամենաարժեքավորը Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներն էին Անիում: 

Комментарии