Վառելիքաէներգետիկ համակարգ

       Վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Մեր երկիրը լավ է ապահոված ջրաէներգետիկ ռեսուրսներով: ՀՀ-ի տարածքում ներկայիս պահին կան 30 ջրաէլեկտրակայան, որոնց մեծ փոքր և միջին են, որոնք ունեն միայն մոտակա համանյքային նշանակություն: Բոլոր ջրաէլեկտրակայանների գումարային հզորությունը 1,19 մլն. Կվտ է: Մեծ խոչընդոտը այն է, որ ներկայումս չեն հայտնաբերվել հանքային վառելիքների պաշաները: Գազը խորհրդային տարիներին  գազը գազամուղիներով գալիս էր Ադրբեջանից: Հիմա գազը գազամուղիներով գալիս է Ռուսաստանից և Իրանից: 

       Վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման պատմությունը


Մինչև Հայաստանում գազի գալը մեր վառելիքաէներգետիկ համակարգը հիմնված է եղել ջրային ռեսուրսների վրա: Առաջին ջրաէլեկտրակայանը կառուցվել է 1903թ.-ին Կապանի մոտակայքում: Գազը մուտք գործեց Հայաստան 1960թ.-ին: Դա հնավորություն տվեց 1963թ.-ին կառուցել Երևանում ջերմոէլեկտրակայան: 1969թ.-ին կառւոցվեց Մեծամորի ատոմակայանը, որը եղել է և մնում է միակ ատոմակայանը տարածաշրջանում: Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Բայց, 20 տարի աշխատելուց հետո ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։ Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։  

       Դերը տնտեսությունում 

Ներկայումս ներքին էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է լիովին: Զգալի քանակով էլեկտրաէներգիա մենք մատակարարում են Իրան, Վրաստան և ԼՂՀ: Պլանավորվում է կառուցել ավելի ուժեղ ատոմակայան, այն պատճառով, որ Մեծամորի ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով և հիմա շատ վտանգավոր է: Նաև, ծավալուն կառուցվում են ջրաէլեկտրակայաններ փոքր գետերի վրա: Նախատեսվում է Մեղրիի մոտակայքում Իրանի հետ համատեղ կառուցել ջրաէլեկտրակայան: Արդեն գործում են քամու և արևի էներգիայով աշխատող փոքր էլեկտրակայանները:

Комментарии