Ավետիք Իսահակյան «Աշխարհով անցնում է իմաստունը». մեկնաբանում

Իմ կարծիքով, այս իմաստունի կամ պապու խոսքը շատ հետաքրքիր է: Բոլոր մարդիկ էլ սովորություն ունեն բաժանել աշխարհը բաժանել հարազատ և օտարի: Օրինակ, մարդը  իր տունը կփայլեցնի, բայց երբ խոսքը գնում գոնե քո հարկի աստիճանի մաքրման մասին, նրանք չկան: Սա շատ վառ օրինակ է, երբ մարդիկ ամեն ինչ բաժանում են հարազատի և օտարի:

Աշխարհով անցնում է իմաստունը
Իմաստունը նստած էր մի քարի։
Նրա շուրջ հավաքվեցին գյուղի բնակիչները և դժգոհեցին իրենց նախնիներից։
— Պետք էր, չէ՞, որ մտածեին ապագայի մասին, երբ կառուցում էին կամուրջը։ Հարյուր տարի չդիմացավ։ Այսօր այն քանդվել է, ու քիչ մնաց, որ դպրոցից վերադարձող երեխաներ զոհվեին։
Իմաստունը հարցրեց
Ովքե՞ր են ձեզ համար երեխաներ, ում դուք հոգ եք տանում։
Ինչպե՞ս թե՝ ով։ Մեր որդիները, դուստրերը, մեր թոռները…
Նորից հարցրեց Իմաստունը

Իսկ ձեր ծոռան-ծոռան-ծոռան թոռները նույնպե՞ս ձեր երեխաներն են։ Դուք նրանց հոգ կտանե՞ք։
Մարդիկ ծիծաղեցին
Նրանք մեզ ի՞նչ երեխա։ Մենք նրանց չենք տեսնելու և չենք ճանաչելու։ Եվ ինչո՞ւ մենք նրանց հոգ տանենք։ Նրանք իրենց ծնողները կունենան, թող իրենց ծնողներն էլ հոգ տանեն սեփական երեխաներին։
Իմաստունն ասաց
Լսե՛ք առակը։
Մարդկանց մոտ եկավ մարգարեն ու հայտարարեց
Ես մարգարե եմ։
Դե, մարգարեություն արա մեզ համար,- ասացին մարդիկ։
Ես եկել եմ, որ հայտնեմ ձեզ ուղիղ հարյուր տարի հետո այս նույն տեղում մեծ ջրհեղեղ է լինելու։ Այն հանկարծակի կլինի մարդկանց համար, վրա կտա գիշերով և կքշի բնակչությանը։ Կմահանան բոլորը՝ այդ թվում և երեխաները։ Բայց դուք կարող եք նրանց փրկել, եթե ծովի ափին մեծ պատնեշներ կառուցեք…
— Դու ավելի լավ է՝ մեզ ասես, թե ինչ կլինի մեզ հետ երեք օր հետո, ոչ թե՝ ինչ կլինի ինչ-որ մարդկանց հետ հարյուր տարի հետո։ Ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Այդ ժամանակ մեզանից ոչ ոք՝ մեր երեխաներից ոչ մեկը կենդանի չի լինի…- սկսեցին տրտնջալ մարդիկ։
— Բայց նրանք ձեր սերունդները կլինեն, ձեր տոհմի շառավիղները։ Հոգացե՛ք նրանց մասին, որ նրանք փրկվեն,- պնդեց մարգարեն։
— Մենք առանց այն էլ շատ հոգսեր ունենք…  Թող իրենք հոգան իրենց հոգսերը։
Եվ մարդիկ պատնեշներ չկառուցեցին։ Նրանք մահվան դատապարտեցին իրենց ապագա սերունդներին։
Իմաստունը լռեց։
Նրա շուրջ հավաքված մարդիկ մտքերի մեջ ընկան։
Նրանցից մեկն ասաց

Իմաստո՛ւն, բացատրի՛ր մեզ առակը։
Իմաստունն ասաց
Կամուրջները քանդվելու են հետո էլ ու այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սեփական Երեխայի ծնողն է, այլև ամբողջ մարդկային ցեղի։ Եվ ձեր երեխաներին պետք է դաստիարակեք ապագա սերունդների հանդեպ հոգատարության զգացումով։

Комментарии