Ճամփորդություն դեպի «Ռուսալ Արմենալ» գործարան

Մենք գործարանի թանգարանում: 
Մայիսի 15-ին մենք այցելեցինք Արաբկիր վարչական շրջան, իսկ եթե ավելի ճիշտ «Ռուսալ Արմենալ» գործարան, որը արտադրում էր ալյումինե փայլաթիթեղ(ֆոլգա): Ամբողջ գործարանը փոքր քաղաք լիներ: Գործարանի տարածքում կա բուժ. կետ, իրենց սեփական ծիրանի այգին, որը տարեկան տալիս է 1 տոննա բերք: Դա շատ զարմանալի էր ինձ համար, քանի որ մետաղաձուլական գործարանի տարածքում բնություն է ծաղկում: Ինչպես մեզ պատմեց պարոն Թամազյանը, գործարանը վերջին մի քանի տարում կատարելագործվել է: Արդյունքում գործարանում տեղադրվել են նոր գերմանական սարքեր, ինչպես նաև նոր «Air Pure» օդափոխության համակարգը: Նաև գործարանի տարածքում կար փոքր թանգարան:  

Комментарии