- Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:
Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան:Որի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։
- Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
- Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:
«Սասնա ծռերը» նաև կոչվել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Սասման Մհեր», «Դավիթ և Մհեր»։
- Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։
- Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը:
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ:
Комментарии
Отправить комментарий