Թրաֆիքինգը Հայաստանում

Հայաստանը հիմնականում թրաֆիքինգի ծագման երկիր է, այսինքն՝ Հայաստանից շատ են լինում թրաֆիքինգի զոհեր այլ երկրներում: Սակայն կան դեպքեր, երբ թրաֆիքինգի ենթարկվել են նաեւ Հայաստանում ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Վերջինը կոչվում է ներքին թրաֆիքինգ: Թրաֆիքինգի դեպքեր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գրանցվել են հիմնականում երեք երկրներում` Արաբական Միացյալ Էմիրություններում (առավել հաճախ՝ Դուբայում), Ռուսաստանում և Թուրքիայում: Իսկ Հայաստանում թրաֆիքինգի զոհ դարձած անձինք եղել են Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Կանադայի եւ Չինաստանի քաղաքացիներ: 

Комментарии