Մարդը և նրա ապրելու միջավայրը|նախագիծ

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիան դա մարդու և բնության միջև փոխհարաբերությունը ուսումնասիրող գիտությոնն է։ Ներկա այս գիտությունը շատ կարևոր է և պետք բոլորին։ Ամեն դեպքում, պետք է սովորել ռացիոնալ օգտագործել բնությունը։ Հատկապես այս գիտությունը կարևոր է հիմա, երբ առաջացել են էկոլոգիական խնդիրներ։

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդը կախված է իր միջավայրից, և միջավայրը ազդում է նրա վրա։ Ներկա պահին ավելի մարդկությունը ոչնչացնում է բնությունը կամ ոչ ռացիոնալ օգտագործում, ինչի պատճառով առաջանում են շատ խնդիրներ, նույնիսկ համամոլորակային խնդիրներ։ Դա իմ կարծիքով չի կարելի կանգնեցնել և դա նաև ինչ որ չափով բնական երևույթ է։ Նույն արդյունաբերությունը ինչքան զարգանում է, այնքան ավելի շատ պահանջարքներ ունի, որոնք նա վերցնում են բնությունից։ Հատվում են հսկայական տարածքներ և անտառներ արդյունաբերության համար։ Շատ երկիրներ, անխնահ արդյունահանում են նավթը և գազը, չմտածելով խնայելու կամ դրա պատճառով առաջացած խնդիրների մասին։ 

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Ամենառաջնայինը կարծում եմ, պետք է մարդկանց սովորեցնել պարզագույն էթիկայի կանոններին, քանի որ առանց դրա մենք ոչ մի ձև չենք կարող լուծել այս խնդիրը։ Կարելի է սահմանել օրենքներ, որոնք կկարգավորեն մարդու և բնության հարաբերությունը պետական մակարդակով։ Կամ էլ, պետությունը կարող է իր առավելոգույնի չափով փորձել վերականգնել բնությունը։

4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

Ներկայումս մարդկությունը փորձում է գտնել այլընտրանքային ռեսուրսները։ Բայց դեռ մինչև հիմա լիովին փոխարինող այլընտրանք չկա։ Հատկապես դա երևում է նավթի պարագայում։ Դեռ մինչև հիմա նավթը լայնորեն օգտագործվում է բոլոր ոլորտներում։ Եվ նավթի նման բազմֆունկցիոնալ ռեսուրս դեռ չկա։ Բայց, ընհանուր դրական շարժեր երևում են։ Կառուցվում են ավելի շատ ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ, հողմային էլեկտրակայաններ։ Բենզինի կամ դիզելի վրա աշխատող մեքենանները փոխարինվում են էլեկտրիկ կամ գազի միջոցով մեքենաներով։

Комментарии