Նախագիծ՝ «Կարդում ենք գրաբար»։
Նպատակը՝
թարգմանչական, տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
Ընթացքը՝
Գրաբարի ձեռնարկից ընտրիր 3 առակ, կարդա և փոխադրիր։
Տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի:
Ցու՛յց տուր՝ գրաբարյան բառերն աշխարհաբարում ի՞նչ փոփոխություններ են կրել։ Գրի՛ր անծանոթ բառերի բացատրությունները՝ օգտվելով բառարանից:
Պատրաստի՛ր աուդիոնյութ և թարգմանությանը կից տեղադրի՛ր բլոգում:

1․
Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Լավ է լինել կույր աչքով, քան քույր մտքով։
Կարդա այսպես.
լաւ - լավ
կոյր - կույր
Բառարան
աչօք - աչքով
մտօք - մտքով
2․
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Կարդա այսպես.
զիմաստութիւն - զիմաստություն
զխրատ - ըզխրատ
զբանս - ըզբանըս
հանճարոյ - հանճարո
Բառարան
զիմաստութիւն - իմաստությունը
զխրատ - խրատը
բան - խոսք
զբանս - խոսքերը
3․
Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Մի՛ տաք սրբությունը շներին, և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ:
Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս - ըզմարգարիտս
Բառարան
մի՛ տայք - մի՛ տաք
շանց - շներին
մի՛ արկանեք - մի՛ գցեք
զմարգարիտս ձեր - ձեր մարգարիտները
առաջի խոզաց - խոզերի առաջ
Комментарии
Отправить комментарий