Արդյո՞ք ծնողը պետք է երեխային կրոն քարոզի

Շատ ծնողներ դեռ փոքր տարիքից երեխային քարոզում են կրոն։ Շատ անգամ լսել եմ մի խոսք, որ «Հայը պետք է ամպայման քրիստոնյա լինել»։ Իմ կարծիքով, երեխային պետք չէ փոքր տարիքներից քարոզել կրոն, բայց կրթել նրան, որպեսզի հասուն տարիքում նա ընտրություն կատարի։ 

Շատ մարդիկ հասուն տարիքում են իմանում, որ բացի քրիստոնեությունից կան նաև այլ ուղղություններ, դա սխալ։ Ծնողը փոքր տարիքից մտցնելով երեխային ինֆորմացիոն վակուումի մեջ, ինչը հետո հանգեցնում է նրան, որ երեխան միակ ճիշտը համարում է քրիստոնեությունը, և այլ ուղղություն ընտրողներին նա ամեն ձև կփորձի վիրավորել, և հոգեբանորեն ճնշել։

Комментарии