Խրախուսանք և Պատիժ

Ներկա ժամանակներում խրախուսանքը չի աշխատում։ Օրինակ, վատ սովորողին եթե խրախուսես, նա ամեն դեպքում չի աշխատի, և ամեն ամիս կմնա ուսուցչի կողմից խրախուսանքի հույսին։ Այս դեպքում, կարելի է սովորողի հետ խոսել և բացատրել, որ նա չմնա խրախուսանքի հույսին։ Աշխատանքում խրախուսանքը նույնպես սխալ է։ Եթե դու աշխատողին և չաշխատողին կվճարես նույն չափի գումար, դա արդար չէ իմ կարծիքով։ Արդար կարող է համարվել այն դեպքում, երբ պայմանագրի միջոցով սահմանված լինի գումարը։ Բայց իմ կարծիքով, աշխատանքի պայմանագրում պետք է սահմանվի օրավճարը, այլ ոչ թե ամսավճարը։

Պատիժը դա միջոց է երեխային բացատրելու իր վատ արարքը։ Կան տարբեր ձևեր պատժելու։ Օրինակ՝ ճեճելով, հոգեբանորեն ճնշելով, գումարից զրկելով, բացատրելով։ Ամենագլխավորը, ծնողը պետք է այնպես պատժի երեխային, որպեսզի երեխան ոչ թե վախենա ծնողից, այլ վստահի ծնողին։ Եթե երեխային ճեճել կամ վիրավորել, նա չի վստահի ծնողին և անհընդատ կփաղչի ծնողից, որը հետո կարող է բերել շատ մեծ խնդիրների։

Комментарии