Մթնոլորտ|նախագիծ

1․ Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Երևանում օդը շատ աղտոտված է։ Դրան կան մի քանի պատճառներ։ Առաջինը դա մեքենարն են։ Ըստ վիճակագրության, ընդհանուր Հայաստան ներմուծվող մեքենանների կեսից շատը գալիս է Երևան, ինչի պատճառով փողոցները գերծանրաբեռնված են։ Շատացել են նաև ավտովթարների թիվը։ Այս տարի արդեն 1664 և ավել ավտովթար է եղել։ Այս խնդիրը դժվար է լուծել, բայց ես առաջարկում եմ զարգացնել քաղաքային տրանսպորտը, հատկապես մետրոն և այնընտրանքային վառելիքի վրա աշխատող տրանսպորտը։ Դա զգալի կիջեցնի ճանապարհների ծանրբեռնվուծությունը և մեքենաների արտանետումները կկրճատվեն։ Զարգացված և հասանելի քաղաքային տրանսպորտի դեպքում մարդիկ ավելի կնախընտրեն օգտագործել տրանսպորտը, այլ ոչ թե մեքենաները։


Կարող ենք տեսնել Եվրոպական քաղաքների օրինակները։ Այնտեղ քաղաքային տրանսպորտը մեծ դեր է խաղում մարդկանց առօրյայի մեջ։ Այնտեղ մարդկանց ավելի շահավետ է օգտագործել տրանսպորտը, քանի որ մեքենաների համար մեծ հարկեր են մուծվում, հատկպես եթե դրանք բենզինի կամ դիզելի միջոցով աշխատող մեքենա է։

Նաև կարելի է կառուցել քաղաքը շրջանցնող ճանապարհներ, որոնցից կօգտվեն բեռնատար և այլ բեռ փոխադրող մեքենանները։ 

Օդը Երևանում նաև աղտոտում է արդյունաբերությունը։ Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը։ Երևանում կա քիմիական, մետաղավերամշակող, ծխախոտի, տեքստիլային արդյունաբերություն։ Այս ամեն ինչը աղտոտում է մթնոլորտը։ Նաև օդը շատ է աղտոտում շինարարությունը։ Երևանին բաժին է ընկնում հանրապետության շինարարության ընհանուր ծավալի՝ 53․9%-ը։ Հատկապես շինարարություն է ծավալվում Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ անհընդատ բարձրահարկ բետոնե բնակելի շենքեր են կառուցվում։ Այդ շենքերից մեծամասնությունը ավարտի չեն հասցնում, ինչի պատճառով շատ փոշի է առաջանում։ Առաջարկում եմ քաղաքում ավելացնել կանաչ տարածքները, իսկ լքված կառույցները քանդել կամ մինչև վերջ կառուցել։

2․ Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 


Մեր միջավայրը աղտոտում են փոխադրամիջոցները, արդյունաբերությունը։


3․ Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:


Աղտոտված մթնոլորտը շատ մեծ ռիսկ է ներկայացնում օրգանիզմի և առողջության համար։ Մթնոլորտի աղտոտումը կարող է խնդիրներ առաջացնել շնչառական և սիրտ-անոթային համակարգներում։ Նաև մթնոլորտի և մարդու ապրելու միջավայրի անտիսանիտարական վիճակը նաև կարող է բերել խնդիրների։

4․ Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Պետք է ավելի շատ զարգացնենք այլընտրանքային էներգիայի և վառելիքի աղբյուրները։ Օրինակ՝ Շվեդիայում աղբի վերամշակումից ստանում է կենսագազ, որը օգտագործում են որպես վառելիք մեքենաների համար և որպես այրվող նյութ ՋԷԿ-ում։ Վերամշակված մետաղից մեքենաներ են արտադրվում։ Օրինակ՝ «Volvo» ընկերությունը վերջին տարիները արտադրում է մեքենաներ, օգտագործելով վերամշակված մետաղ և պլաստիկ։ Այնտեղ արդեն քիչ-քիչ հրաժարվում են վառելիքի միջոցով ստանալուց, և կառուցում են հողմային էլեկտրակայաններ, ատոմակայաններ, ՀԷԿ-եր։ Նաև Շվեցիայում ռացիոնալ օգտագործվում են հանքերը։


Հայաստանում աղբի վերմշակման գործարան կառուցելը իմ կարծիքով օգուտ կբերի, քանի որ Հայաստանի շատ վայրերում գոյություն ունեն աղբի մեծ կույտեր, որոնք կարելի է վերամշակել։ Կենսագազ արտադրելով մենք կարող ենք այդ գազը մատակարարել ՋԷԿ-եր և օգտագործել որպես վառելիք։ Մնացած թափոնները կարող են վերմշակել և ելի օգտագործել։

Комментарии