Էներգակիրների համեմատում․ հիմնական էներգակիրների համեմատում

Ներկա Ժամանակներում կա 3 էներգակիր, որոնք ամենաշատն են օգտգործում։ Դա ածուխն է, գազը և նաֆթը։ Այս նյութերը օգտագործվում են արդյունաբերությունում, էներգետիկ համակարգում և այլ ոլորտներում։

Ածուխ

Ածուխը դա պինդ, օրգանական և ածխածնով հարուստ հանածո է, որը այս եռյակից մարդկությունը ամենառաջինն է օգտագործել որպես էներգակիր։ Ածուխը երեք հիմնական էներգակիրներից ամենատարածվածն է և ամենաէժանը, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածխի համաշխարհային պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, որից 50%-ը գտնվում է Չինաստանում։ Ածուխը այս եռյակից ամենավտանգավորն է մոլորակի համար, քանի որ ածուխը պաուրնակում է մեծ տոկոսով ածխածին։

Արդյունահանում․

Գոյություն ունի ածուխը արդյունահանելու երկու հիմնական միջոց ՝ բաց և փակ։

Բացը հանքը իրենից ներկայացնում է բավականին մեծ շառավիղ ունեցող փոս, որի միջից արդյունահանում են ածուխը։ Այն ֆինանսապես ավելի եժան է, քան փակ հանքը, բայց ծնում է շատ էկոլոգիական խնդիրներ։ Այպիսի հանքերի պատճառով կտրվում են անտառներ և այլ կանաչ տարածքներ։ Հայաստանում տվյալ պահին բոլոր հանքերը բաց տեսակի են։

Քաջարանում գտնվող բաց հանք


Փակ հանքի համար արդեն պետք չէ փոս փորել։ Փակ հանքի դեպքում հողի տակ կառուցվում է թունելային համակարգ, որոնց միջոցով էլ ածուխը արդյունահանվում է։ Փակ տեսակի հանքը ֆինանսապես ավելի թանգ է, բայց մեծ վնաս չի հասցնում բնությանը։



Տեղափոխում․

Ածուխը՝ ի տարբերություն գազի և նավթի, պինդ նյութ է, և այն ավելի հարմար է տեղափոխել բեռնատար մեքենայով։ Գազի և Նավթի համար հարկավոր են հատուկ տեխնոլոգիաններ։


Նավթ․

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է։ Նաև նավթը անվանում են սև ոսկի։ Ներկայիս պահին շատ երկրների համար նավթը համարվում է շատ կաևոր ռամավարական ռեսուրս։ Նավթը մեծ քանակով օգտագործում են արդյունաբերության բոլոր ոլորտներում և էներգետիկայում։ Նավթի վերամշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ, ինչպես օրինակ`պլասմասսա, նայլոն, կաուչուկ, ռետին, լուծիչներ, քիմիկատներ, դեղեր, պարարտանյութեր և այլն: Ներկայիս համաշխարհային նավթի ծավալները գնահատվում են մոտ 140 մլրդ․ տոննա, որը կսպառվի 40 տարում։ Նավթը արդյունահանվում է մոտ 70 երկրում։ Նավթ արդյունահանող ամենառաջատար երկրներն են Սաուդյան Արաբիան (10մլն․ բարել/օրական) և Ռուսաստանը։ Անդրկովկասում նավթը հայտնաբերվել է 1846թ․-ում Ադրբեջանի ներկա տարածքում,  Ապշերոնյան թերակղզում։

Արդյունահանում․

Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ:


Բնական Գազ․

Բնական Գազը անհամ, անհոտ գազային միացություն է, որը առաջացել է երկրի ընդերքում։ Բնական գազը այս եռյակից էկոլոգիապես ամենամաքուրն է։ Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան։ Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:

Արդյունահանում․

Գազը գտնվում է 1000մ և ավելի խորը խորության վրա։ Արդյունահանվում է գազը նույն ձև, ինչպես նավթը։ Այն տեղում, որտեղ հայտնբերվել է գազ, փորվում են անցքեր, որոնց միջոցով գազը արդյունահանվում է։



Տեղափոխում․

Գազի հիմնականում տեղափոխվում է խողովակներով։ 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով:


Комментарии