Պապ թագավորի մահից հետո գահ բարձրացավ նրա ազգակից Վարազդատը (374-378թթ․): Վարազդատը ծնվել և կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերի հաղթող։ Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից: Շուտով տարաձայնությունները եկան թագավորի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի և նախարարների միջև։ Վարազդատը հրամայում է իր ծառաներից մեկին սպանել սպարապետին, որից հետո Վարազդատը սպարապետությունը փոխանցեց Սահառունուն։ Դժգոհ հայ նախարարները և Մանվել Մամիկոնյանը համախբվում են, և 378թ-ին Կարինի ճակատամարտում Վարազդատը պարտություն է կրում և փախչում երկրից։
Վարազդատից հետո գահ բարձրացավ Պապի անչափահաս տղա՝ Արշակ 3-րդը (378-389թթ․), որը գտնվում էր Մանվել Մամիկոնյանի խնամակալության տակ։ Մանվել Մամիկոնյանի մահից հետո նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ 3-րդին, և պարսից արքայի աջակցությամբ, գահ է բարձրանում Խոսրով 4-րդը (385-389թթ․)։ Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: 387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի: 389թ-ին Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով 4-րդ, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել Հռոմին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային: 389թ-ին պարսից արքան բանտարկում է Խոսրով 4-րդին այն պատճառով, որ առանց իր համաձայնության Խոսրովը կաթողիկոս է նշանակել Սահակ Ա Պարթևին։
Գահ է բարձրանում Խոսրովի եղբայր՝ Վռամշապուհը (389-415թթ․)։ Օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաև հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը: Նաև Վռամշապուհը աջակցեց Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գրերի ստեղծման մեջ։

Комментарии
Отправить комментарий