Տարածաշրջանային խնդիրներ|Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը

Սովետական Միության փլուզումից հետո ամբողջ նախկին սովետական միության տարածքի վրա սկսեցին ազգայանական շարժումներ, որոնց նպատակն էր անխանալ և կազմել պետություն։ Այդպիսի շարժումներ նաև սկսեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Շարժման կողմնակիցները համարում էին, որ այդ տարածքները Վրաստանին են միացվել ապօրինի։

1990թ-ին թվականին հռչակվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները։ Սակայն, Վրաստանը չի ընդունում երկուսի անկախությունը  և բացի դրանից, զրկում է ինքնավարական մարզի կարգավիճակներից, որոնք նրանք ձեռք էին բերել դեռ Սովետական ժամանակ։ Այս որոշումից հետո, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական ապստամբություններ են սկսում, որոնք տեղիք են տալիս Հարավ Օսիական պատերազմին (1991-1992) և Աբխազիական պատերազմին (1991-1993), որոնք վերջացվել են Ռուսաստանի միջամտությամբ։ Ըստ հաշտության պայմանագրերի, Վրաստանը կորցնում է իր կառավարությունը այդ երկու տարածքների վրա, իսկ Ռուսաստանը խաղասեր զորքերը պետք է մուտք գործեն Աբխազիա և Օսիա։ Այսպիսի դրությունը պահպանվում է մինչև հեղափոխությունը, երբ Վրաստանում նախագահ է դառնում Միխաիլ Սաակաշվիլին, որը մեղադրում է Ռուսաստանին տեղի ապստամբական խումբերին ֆինանավորելու և զենքի մատակարարելու մեջ, և հայտարարում է, որ Վրաստանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։

Комментарии