Տարածաշրջանային խնդիրներ|ԱՄՆ և Իրան

ԱՄՆ Իրան հարաբերությունները սկսեցին սրվել դեռ 2019թ․-ին, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ գործադրեց Իրանի դեմ։ 2020թ․-ին լարվածության մակարադակը հասավ իր պիկին, երբ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները ռազմական ինքնաթիռները ռմբակոցեցին Բաղդադի օդանավակայանը։ Ռմբակոցման արդյունքում սպանվում է Ղասեմ Սոլեյմանին, ով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների հատուկ կորպուսի հրամանատար էր։ Ավիահարվից հետո Պենտագոնը հաստատեց, որ Սոլեյմանիի սպանության հրաման տվել է անձամբ Դոնալդ Թրամփը, որը անվանում էր Սոլեյմանիին «համար մեկ ահաբեկիչը աշխարհում»։

Հունվարի 8-ին, Իրանը մոտ գիշերվա ժամը 2-ին հարվածում է Իրաքի տարածքում գտնվող Ամերիկյան ռազմական բազաների վրա։ Ըստ Իրանական ԶԼՄ-ների, հարվածի արդյունքում մահացել է մոտ 80 մարդ, իսկ վիրավորվել մոտ 200։ Հենց այդ օրը Դոնալդ Թրամփը իր ուղերձում ասում է, որ հարվածների արդյունքում թուժածներ չկան։ Հարվածից քիչ անց, Թեհրանի մոտակայքում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռն է ընկնում։ Շուտով Իրանը հայտարարում է, որ Իրանը սխալմամբէ հարվածել իքնաթիռին։ Ըստ տեղեկության, ինքնաթիռում կար մոտ 74 իրանցի։

Комментарии