Ինչքան ջուր ենք օգտագործում մենք

Ընդհանուր թիվը, թե ինչքան ջուր ենք մենք օրական օգտագործում, կազմում ենք մեր առօրյա ջրի օգտագործման քանակից, մեր հիգենիայի համար օգտագործված թվի քանակից և ապրանքների համար օգտագործվող ջրի քանակից։

Օրական խմում եմ 2լ․ ջուր։


Հիգենիայի համար ծախսում եմ 125լ․ ջուր։


Ճաշին ես ուտում եմ 150գր․ բրինձ և 100գր․ հավի փափկամիս։ 150գր․ բրինձ արտադրելու համար ծախսվում է 515լ․ ջուր: 100գր․ հավի փափկամիս արտադրելու համար ծախսվում է 390լ․ ջուր։ 
Ընթրիքին ես ուտում եմ 150գր․ մակարոնեղեն, 100գր․ տավարի միս և 500գր․ եգիպտացորեն։ 150գր․ մակարոնեղեն արտադրելու համար ծախսվում է 139․5լ․ ջուր։ 100գր․ տավարի միս արտադրելու համար ծախսվում է 450լ․ ջուր։ 500գր․ եգիպտացորենի համար ծախսվում է 450լ․ ջուր։  Ընթրիքից հետո ես ուտում եմ 160գր․ խնձոր, 100գր․ նարինջ և խմում 250մլ․ թեյ։ 160գր․ խնձորի համար ծախսվում է 67․2լ ջուր։ 100գր նարնջի համար ծախսվում է 50լ․ ջուր։ 250մլ․ թեյի համար ծախսվում է 30լ․ ջուր։ Բացի սննդից, մենք նաև սպառում ենք հագուստ, թուղթ, պլաստմասսա և այլ ապրանքներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնենք։ Ամսեկան ես օգտագործում եմ 48թ․ տետր։ 1 էջ թղթի համար ծախսվում է 10լ․ ջուր։ Ստացվում է, որ 48թ․ տետրի համար ծախսվում է 480լ․ ջուր։ 1կգ բամբակի համար ծախսվում է 11000լ․ ջուր։ 1 շապիկ ստանալու համար պետք է 2700լ․ ջուր, իսկ մեկ շալվարի համար պետք է 6000լ․ ջուր։


Ընդհանուր օրական ես օգտագործում եմ 2700լ․ ջուր։ Ունենալով ջրի օրական ծախսի թիվը, կարող ենք հաշվել նաև շաբաթական, ամսեկան և տարեկան ջրի ծախսի թվերը։ Այսպիսով՝ շաբաթական ջրի ծախսը կազմում է 18900լ․ ջուր, ամսեկանը՝ 81000լ․ ջուր, տարեկան՝ 972000լ․ ջուր։



Օգտագործված աղբյուրները․

Комментарии