Գործնական քերականություն|28․02․2020

1.Գրել հետևյալ բայերի հիմքերը և որոշել խոսքի մասը:

Շտապել — շտապ, ածական
 ողջունել — ողջույն, գոյական
 մատռվակել — մատռվակ, գոյական
պղծել — պիղծ, ածական
նվազել – նվազ, ածական
հնձել — հունձ, գոյական
վճարել — վճար, գոյական
երկրորդել — երկրորդ, թվական
գրկել — գիրկ, գոյական
հաճախել — հաճախ, ածական
մրրկել — մրրիկ, գոյական
 անարգել – անհարգ, ածական
 թշշալ — թշշ, ձայնարկություն
 նույնանալ — նույն, դերանուն
 գամել — գամ, գոյական
կախարդել — կախարդ, գոյական
բարդել – բարդ, ածական
խարդախել – խարդախ, ածական
շամփրել — շամփուր, գոյական
կապտել — կապույտ, ածական
բուրել — բույր, գոյական
ոչնչանալ — ոչինչ, դերանուն
պայտել — պայտ, գոյական
կանխել — կանուխ, մակբայ
ծառայել — ծառա, գոյական
ապշել — ապուշ, գոյական

2.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

    1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
    2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
    3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն,դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
    4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
    5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
    6. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
    7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
    8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
    9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք) առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
    10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
    11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
    12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
    13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
    14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
    15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

3․Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։

Դեռ ավտոբուս չնստած հիշեցի որ Գեղարդի ճանապարհին Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին նրա վառվռուն աչքերը փայլեցին ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց որձաքարե սանդուխքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան աստվածաշնչյան լեռը ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

Комментарии