Բագրատունիների պետական կարգը

Ինչպես նաև նախորդ հայկական պետությունները կառավարման համակարգում, այնպես էլ Բագրատունիների ժամանակ պետության գլուխը և կառավարողը համարվում էր թագավոր։ Բագրատունիների ժամանակ թագավոր նաև կրում էր «շահնշահ» կոչումը, քանի որ բացի հայ իշխաններից և թագավորություններից, հայոց թագավորի գերիշխանությունը նաև ընդունում էին վրաց և աղվան իշխանները և Հայաստանի տարածքում առաջացած արաբական ամիրությունները։ Նաև թագավորը համարվում էր ավատատիրական համակարգի գլուխը։ Նրա ենթակայության տակ էին գտնվում մայրաքաղաքին կից տարածքները, որոնց անվանում էին ոստան հայոց։ Բագրատունիները իրենց կառավարման ժամանակ ունեցել են 4 մայրաքաղաք՝ Բագարան, Շիրակավան, Կարս և Անի։

Комментарии