Եղիշե Չարենց «Ծիածան»|վերլուծություն

«Ծիածան» շարքը կարող եք կարդել այստեղ։

Չարենցի երևի ամենահայտնի «Ծիածան» շարքը նվիրված է Կարինե Քոթանճյանին։ Այս ժողովածուն բաժանված է 3 մասի՝ կապույտ, ոսկեգույն և մանուշակագույն, որոնք նկարագրում են իր և Կարինեի հարաբերությունները։ Առաջինը կապույտն է, որը Չարենցը ընկալում է որպես՝ հանգստություն, խաղաղության և պարզության գույն։ Հետաքրքիրը այն է, որ բոլոր գույներում էլ կա կապույտը։ Դա ցույց է տալիս այն, որ դժվար պահերին Չարենց հիշում է իր լավ ժամանակները։ Մյուս գույնը ոսկեգույնը Չարենցը ընկալում է որպես՝ լավ ժամանակների խորհրդանիշ։ Վերջին գույնը մանուշակագույնն է, որը Չարենցը ընկալում է որպես՝ թախիծ, մթնություն, ինչ-որ լավ բանի ավարտ։

Комментарии