Գործնական քերականություն|17․04․2020

Մակբայ

Առաջադրանք

1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Մարտիկները հերոսաբար զոհվեցին ճակատամարտի ժամանակ։
Նա մասամբ ընդունեց իր մեղավորությունը այդ հացնացնքի մեջ։
Ավտովթարից հետո նրա ողնաշարը փոքր-ինչ վնասվել էր։
Քաղաքում ամենուրեք թափված են թափոններ։
Մեկ շաբաթ անց նա լիովին առողջացավ։

2. Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։
    • արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
    •  ապա, մասին, լիովին, անշուշտ
    •  եթե, որտեղ, ամենուր, այստեղ
    • մյուս, բոլոր, ուր, հապճեպ
    • ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
    •  երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
    • միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
    •  ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
    • սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
    • ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։


3․Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։
Ամենուր, ընդառաջ, այսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

    1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
    2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
    3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
    4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
    5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
    6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

Комментарии