Ասույթներ Համո Սահյանի մասին․

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները...։ Ռազմիկ Դավոյան, հայ բանաստեղծ

Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են անդավաճան...Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում <<մաշված >> բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն...։ Լևոն Հախվերդյան, հայ գրականագետ, թարգմանիչ

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։ Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...։ Վահագն Դավթյան, հայ բանաստեղծ

Մեր մեծերը․ Համո Սահյան

Комментарии