«Սասունցի Դավիթ» արձան

Արձանը տեղադրված է Երևան երկաթուղային կայարանի հրապարակում, որտեղ նաև գտնվում է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը։ Առաջին անգամ արձանը տեղադրվել է 1939 թվականին՝ Էպոսի 1000-ամյակի առթիվ։ Արձանի հեղինական է հայ քանդակագործ Երվանդ Քոչարը։ Սակայն 1941 թվականին Քոչարի ձեռբակալումից հետո արձանը ոչնչացվեց։ Երկրորդ անգամ արձանը տեղադրվեց 1959 թվականին։

Комментарии