Հայոց լեզվի և գրականության նոր չափորոշիչները


Այս ամառը բավականին թեժ էր բոլոր ոլորտներում, հատկապես կրթության։ Նոր չափորոշիչները բուռն քննարկվեցին համացանցում, հատկապես քննարկվում էր գրականության ցանկը, որտեղ տեղ էին գտել ինչպես միջազգային դասական ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները։

Շատերը բացասական արտահայտվեցին ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին։ Իրոք, կան մի քանի բավականին տարօրինակ ստեղծագործություններ, օրինակ՝ «Թափանցիկ շշեր» պատմվածքը։ Իմ կարծիքով, պետք չէ անտեսել ժամանակակից գրողներին։ Այն պատճառով, որ մենք չենք ընդունում ժամանակակից գրողներին և այլ գործիչների, մեր մշակույթը չի զարգանում, այլ կանգնել է և չի կարողանում տեղից շարժվել։ Ամեն գրող պետք է իր ընթերցողին գտնի, դպրոցը կարող է դրանում օգնել։ Երկար տարիններ ոչ մի քայլեր չձեռնարկելու արդյունքը մենք հիմա տեսնում ենք, երբ որ նոր հայ հեղինակներ չկան, իսկ բոլոր գրքերը արտասահմանյան հեղիանկներից են։

Комментарии