Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

1) Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրը Երևանում ցավալի իրավիճակում է։ Դա պայմանավորված է մեքենաների մեծ թվով, արդյունաբերությամբ և շինանարության մեծ ծավալներով։ Երևանում կա քիմիական, մետաղավերամշակող, ծխախոտի, տեքստիլային արդյունաբերություն։ Այս ամեն ինչը աղտոտում է մթնոլորտը։ Նաև օդը շատ է աղտոտում շինարարությունը։ Երևանին բաժին է ընկնում հանրապետության շինարարության ընհանուր ծավալի՝ 53․9%-ը։ Շինարարության մեծամասնությունը ավարտի չեն հասցնում, ինչի պատճառով շատ փոշի է առաջանում։

2) Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Մարդկանց առողջության վրա ազդող աղտոտումները կարելի է բաժանել մի քանի՝ էկոլոգիական, ֆիզիկական, կենսաբանական և քիմիական։ Ֆիզիկական աղտոտումը մարդու առողջության վրա ազդում է ռադիոակտիվ, ռենգենյան և այլ իոնացնող ճառագայթներով։ Նաև մարդու առողջության վրա բացասաբար է ազդում աղմուկը, որը վատեցնում է լսողությունը։ Մարդու առողջության վրա նաև բացասաբար են ազդում կենսաբանական աղտոտիչները՝ վիրուսները, բակտերիանները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, կենդանիների կամ այլ մարդկանց օրգանիզմներում։ Այս բոլոր աղտոտիչները մարդականց մոտ առաջեցնում են բազմաթիվ հիվանդություններ։ Նաև մեծ ազդում են աղտոտման տարբեր ձևերը, որոնց պատճառով հետո կարող է առաջանալ աղետ։ Օրինակ՝ Կամչատկայում էկոլոգիական աղետը, որը առաջացել է տեխնածին աղտոտման պատճառով։



3) Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրւակա միջավայրի հետ

ՀՀ-ում հիմանականում տարածված են շնչառական օրգանների հիվանդությունները և արյան շրջանառության համակարգի հիվանդություննրը։ Հիմնականում այս տեսակի հիվանդությունները տարածումը պայմանավորված է՝ օդի աղտոտվածությամբ, բնական միջավայրի փոփոխություններով, անբարենպաստ սոց-տնտեսական իրավիճակով։



4) Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն։

Ամենաառաջնայինը իմ կարծիքով, մարդկանց պետք է սովորեցնել պարզագույն էթիկայի։ Կարելի է սահմանել օրենքներ, որոնք կկարգավորեն մարդու և բնության հարաբերությունը պետական մակարդակով։ Իսկ պետությունը իր կողմից պետք է փորձի իր առավելագույնի չափով վերականգնել բնությունը։ Ավելացնել կանաչ տարածքները, 

Комментарии