Փոքրիկ իշխանը|վերլուծություն


Օդաչու և գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթն առաջին անգամ հրատարակվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943 թվականին, և անմիջապես ճանաչում ձեռք բերեց: Այն առ այսօր տպագրվում է միլիոնավոր տպաքանակներով և թարգմանվում աշխարհի բոլոր լեզուներով ու բարբառներով. վերջիններիս թիվն արդեն անցել է 270-ը:

Ինչ-որ հստակ ժանրի դասելը անհնար է, քանի որ այս պատմությունը բազմակողմանի է։ Որոշ տեղերում երգիծանք է, առասպել, ֆանտաստիկա և ողբերգական պատմություն։

Էքզյուպերին իր պատմությունում բարձրացնում է բազմաթիվ գլոբալ խնդիրներ, որոնք դարեր շաուրնակ մնում են անպատասխան։ Օրինակ՝ կյանքի իմաստի հարցը։ Հենց կյանքի իմաստի հարցի պատասխանը իմանալու համար է փոքրիկ իշխանը ճանապարհորդում տիեզերքով։ Էկզյուպերին նաև ցույց է տալիս տղամարդու և կնոջ հարաբերությունները փոքրիկ իշխանի և վարդի միջև հարաբերությունների միջոցով։ Փոքրիկ իշխանը միշտ խնամում էր և հոգ էր տանում վարդին, բայց միշտ մնում էր անպատասխան։ Բայց փոքրիկ իշխանը չնայած դրան իր ճամփորդության ժամանակ միշտ մտածում է իր վարդի մասին, և վերջում վերդառնում իր վարդին։

Էքզյուպերիին հաջողվեց ստեղծել մի հեքիաթային պատմություն, որում նա հասարակ լեզվով բարդ բաներ էր փոխանցում ընթերցողին։ Որ մարդիկ պետք է սովորեն միմյանց վստահել և պատասխանատու լինեն նրանց համար, ում սիրում են։ Այս գաղափարը հատկապես արդիական էր այն ժամանակ ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Комментарии