Բրոունյան շարժում

 

Բրոունյան շարժում

Բրոունյան շարժում - պինդ նյութի մանր մասնիկների անկանոն շարժումը՝ գազի կամ հեղուկի մասնիկենրի ջերմային շարժման պատճառով։ Առաջին անգամ հայտնաբերվել է 1827թ-ին Ռոբերտ Բրաունի կողմից (որը հետագայում անվանվեց իր անունով)։ Ուսումնասիրելով ծաղկափոշին, Բրաունը մանտրադիտակի միջոցով հայտնաբերեց, որ լողացող ծաղկափոշիները քաոսային շարժում են կատարում։

Ռոբերտ Բրոուն (1773-1858թթ․)

Ավելի ուշ՝ 1905թ-ին Ալբերտ Էյնշտեյնը եկել է այն եզրակացության, որ բույսերի սպորները չէ, որ քաոսային շարժում են կատարում։ Դրանք հրվում են ջրի ավելի փոքր մասնիկներով, որոնք հետևաբար քաոսային շարժում են կատարում։

Բրոունյան շարժումը տեղի է ունենում այն պատճառով, որ բոլոր հեղուկները և գազերը կազմված են ատոմներից և մոլեկուլներից, որոնք մշտական քաոսային շարժման մեջ են։ Բայց ոչ բոլոր մասնիկներն են քաոսային շարժման մեջ, օրինակ մեծ մասնիկները՝ 5 միկրոմետր և ավելի, չեն շարժվում և մնում են անշարժ կամ էլ նստվածք են տալիս։ Իսկ ավելի փոքր մասնիկները՝ 3 միկրոմետր և փոքր համընթաց շարժում են կատարում բավականին բարդ հետագծերով կամ էլ պտտվում են։

Комментарии