Քաղաքագիտություն|02․10․2020

1. Տվե՛ք պետության սահմանումը

Պետությունը գերակայությամբ օժտված քաղաքական հատուկ կազմակերպություն է, որը ունի տարածք, և իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող մարդկանց վրա։

2. Ներկայացրե՛ք պետության կառուցվածքի ձևերը

Պետությունները իրենց կառուցվածքով լինել են երկու տեսակի՝ միասնական կամ ունիտար և դաշնային կամ ֆեդերատիվ պետություն։ Միասնական կամ ունիտար պետությունը կենտրոնացված պետություն է, որի տարածքը բաժանված է ինքնիշխան իրավունքներով չօժտված վարչատարածքային միավորների։ Այդպիսին է մեր հանրապետությունը։ Դաշնային կամ ֆեդերատիվ պետությունը է, որի տարածքը բաժանված է ինքնիշխան կազմավորումների (հանրապետությունների, նահանգների և այլն)։

3. Թվարկե՛ք պետության հիմնական գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Կան պետության ներքին և արտաքին գործառույթներ։ Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութայի, առողջապահական, էկոլոգիական և այլ խնդիրներ: Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին:

Комментарии