Առաջադրանք.
Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝
-իշխանություն
Իշխանությունն իշխողի ընդունակությունն է ազդել հասարակության վարքագծի և գործոնեության վրա ու նրանց ենթարկել իր կամքին։ Գոյություն ունեն իշխանության տարբեր տեսակներ՝ կուսակցական, եկեղեցական, խմբային, համայնքի և այլն։
-պետական իշխանություն
Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի և գործոնեության վրա ու նրանց ենթարկել իր կամքին։
Պետական իշխանության հատկանիշները։
1․ Պետական իշխանությունը համընհանուր է և համապարտադիր։ Միայն պետական իշխանությունն է տարածվում պետության ողջ տարածքի և ամբողջ բնակչության վրա։
2․ Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։
3․ Պետական իշխանությունն իրականացնում է համոզման և հարկադրանքի եղանակներով։
4․ Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։
Комментарии
Отправить комментарий