«Իմ գերդաստանը» ընտանեկան նախագիծ

 Ըստ նախնիներիս փոխանցած տեղեկությունների՝ մեր թոհմը սկիզբ է առնում Արցախից, որտեղից իմ պապիկի նախապապ՝ Վարդանը ջարդերի ժամանակ գաղթում է Կողթ (Ղազախ) քաղաք, որտեղից արդեն իմ պապիկի պապ՝ Առաքելը տեղափոխվում է Լոռու մարզի Սպիտակի շրջան, որտեղ հիմնում է Գոգարան գյուղը։ Առաքել պապը ունենում է 5 տղա, որոնցից մեկ՝ Մաթևոսը իմ նախապապն է։ Նրա մասին մենակ գիտեմ այն, որ 1941թ-ին մեկնել է Մեծ հայրենական պատերազմի և այդպես էլ չի վերդարձել։ Մի քանի տարի հետո հիվանդությունից մահանում է պապիկիս մայրը՝ Աշխենը, և պապս իր մեծ եղբոր և 3 քույրերի հետ տեղափոխվում է Երևան, որտեղ էլ պապիկս անցկացնում է իր պատանեկությունը։

Նշեմ, որ մենք սկզբից եղել ենք Ղազախեցյաններ, այլ ոչ թե Առաքելյաններ։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ Ղազախ քաղաքից եկածներին անվանում էին Ղազախեցիններ, և դրա պատճառով պապիկիս պապը գրվել է որպես Ղազախեցյան։ Իսկ Առաքելյան ազգանունը առաջացել է իմ նախապապի՝ Մաթևոսի օրոք։

Комментарии