Արևալյան հարցի սրումը 1877-1878թթ։ Ռուս-Թուրքաքական պատերազմը և հայերը



Թեմա՝ արևելյան հարցի սրումը 1877-1878թթ:Ռուս-թուրքական պատերազմը և հայերը:/դասագիրք էջ 47-50/և այլ աղբյուրներ

  • Կազմե՛ք 1877-1878թթ պատերազմի ժամանակագրությունը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարում ունեցան հայերը ռուսների հաղթանակի գործում:/գրավոր/

Ղրիմյան պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո Ռուսական կայսրության քաղաքականության գլխավոր խնդիրը դարձավ Բալկանյան թերակղզում և սևածովյան տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումը, ինչի նպատակով 1870-ական թթ․ կեսերից Ռուսական կայսրությունը սկսեց օգնել և պաշտպանել օսմանյան տիրապետությանը ապստամբած բալկանյան ժողովուրդներին։

1876 թ-ին գահ բարձրացած սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը երկրում ընդունեց սահմանադրություն, որով կայսրությունը դառնում է սահմանադրական կայսրություն։ Նույն ժամանակ եվրոպական երկրների դեսպանները պահանջում են քրիստոնյա ժողովորդների համար բարեփոխմներ իրագործել։ Սուլթանը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ այդ քայլը նախ միջամտություն է իր երկրի ներքին գործերին։ Տեղի ունեցածը ավելի է սրում ռուս-թուրքական հարաբերությունները:

1877 թ-ի ապրիլի 12-ին Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը: Ռազմական գործողությունները ծավալվում են Բալկանյան թերակղզու վրա և Կովկասում։ Սակայն, պատերազմի գլխավոր թատերաբեմը բալկանյան թերակղզին էր։ Այստեղ 185-հազարանոց ռուսական զորքը միանալով Բալկանյան ամստամբներին խոշոր հաղթանակներ է տանում։ Անցելով Դանուբ գետը՝ համառ մարտերից հետո ռուսական զորքերը գրավելով Շիպկայի լեռնանցքը մտնում են Բուլղարիա։ 1878 թ-ի ռուսական զորքը գրավում է Սոֆիա և Պլոդլիվ քաղաքները, ընդհուպ մոտենալով Ադրիանուպոլսին և Կ․ Պոլսին։

Կովկասյան ճակատում ռուսական զորքը նույնպես հաղթականեր էր տանում։ Ճակատում կռվող 70-հազարանոց զորքի առաջ խնդիր էր դրվել հնարավորինս մոտենալ Արևմտյան Հայաստանին։ Այստեղ մեծ դեր է խաղում հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքը, ով իր հրամանատարության տակ գտնվող 52-հազարանոց Կովկասյան կորպուսը իրականացնում է գլխավոր հաձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ։ Կորպուսի Երևանյան ջոկատը գեներալ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորությամբ գործում էր ճակատի ձախ թևում։ Այս մասում Երևանյան ջոկատը մեծ հաջողությունների է հասնում և ապրիլի 30-ին գրավում Բայազերտը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը։ Աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին Երևանյան ջոկատը նահանջի հրաման է ստանում։

Հակառակորդը 10-հազարանոց զորք կենտրոնացնելով կենրոնական ուղություննում փորձում է գրավել Բայազետի բերդը, սակայն ձախողվում է։ Գտնվելով թշնամու օղակում և անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ, Բայազետի կայազորը սպառում է իր ողջ նյութական և ռազմական պաշարները։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատում է Բայազետի բերդը։

Կարսի համար մղված կռիվներում ռուսական զորքը կորուստներ է կրում։ Կարսը գրավումը սկզբից հետաձգվում է, ապա աշնանը հանձնարարվում է Հովհաննես Լազարևին։ Հայ կամավորների ուղեցկությամբ ընթացող Լազարևի զորքի վերջանական գրոհը 1877 թ-ի նոյեմբերի 6-ի ավարտվում է հաղթանակով, և Կարսը գրավվում է։

1878 թ-ի սկզբին կնքվում է զինադադարի պայմանագիր։

Комментарии