Վայոնտի պատնեշ

Վայոնտի պատնեշը գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Բելունո գավառում։ Պատնեշը գտնվում է Վայոնտ գետի վրա և մտնում է ամենաբարձր պատնեշների հնգյակի մեջ, բարձրությունը կազմում է 261,6 մետր։ 1963 թվականի աշնանը այստեղ տեղի ունեցավ վթար, որի հետևանքով 5 մոտակա գյուղերը ամբողջովին ավերվեցին, իսկ զոհվեց 2000 հոգի (ըստ ուրիշ աղբյուրների՝ 3000)։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատնեշի կառուցման տեղը սխալ էր ընտրված, քանի որ տեղանքը անկայուն էր, և այդտեղ հաճախ երկրաշարժեր և սողանքներ էին տեղի ունենում, ինչի պատճառով շինարարության ժամանակ նկատվում էին ճեղքեր։ 1960 թվականի հոկտեմբերին, երբ ջրի մակարդակը մոտ 170 մետր էր, Մոնտե տոկ լեռան հարավային լանջին բացվեց երկու կիլոմետրանոց ճեղք, և հողակտորը սկսեց տեղաշարժվել, օրական 3-4 սանտիմետրով մոտենալով պատնեշին։ Բայց չնայած դրան ջրի մակարդակի բարձրացումը չդադարեցրին, և 1960 թվականի նոյեմբերի 4-ին, երբ ջրի մակարդակը 190 մ էր (նախատեսված 262-ից), մոտ 800 հազար խորանարդ մետր ծավալով սողանք տեղի ունեցավ:

Առաջին սողանքի հետևանքները

1961-ի հոկտեմբերից մինչև 1963-ի ամառ հողակտորների շարժումները շարունակում էին աճել, հատկապես 1963-ի ամռանը: 1963-ի սեպտեմբերի 15-ին լեռան ամբողջ լանջը տեղաշարժվեց 22 սանտիմետրով, իսկ հոկտեմբերի սկզբին արդեն մեկ մետրով: Դրանից հետո որոշվեց ջրի մակարդակը իջեցնել, բայց արդեն ուշ էր։

1963 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 22: 35-ի սահմաններում, 260 միլիոն խորանարդ մետր ծավալով հսկայական սողանքն 110կմ/ժ արագությամբ ընկավ ջրամբար, ինչի պատճառով ջրամբարի ամբողջ ջուրը (50 միլլիոն խորանարդ մետր ծավալով) ծածկում է մոտակա գյուղերը։



Աղբյուրներ։

Комментарии