Պանդխտություն|«Քննարկում ենք․․․» նախագիծ


Պանդխտությունը (միգրացիա, արտագաղթ) մարդկանց վերաբնակեցնումն է՝ մի երկրից մի ուրիշ երկիր ինչ-որ հանգամանքների պատճառով։ Հիմնականում բնակչությունը արտագաղթում է տնտեսական խնդիրների պատճառով։ Եթե հավատանք Հայաստանի վիճագրական կոմիտեին՝ անկախությունից ի վեր Հայաստանի մշտական բնակչությունը ամեն տարի նվազում է։ Այս տարի այդ ցուցանիշը իմ կարծիքով կհասնի իր պիկին՝ երեքկողմյան համաձայնագրի պատճառով։

Արտագաղթը իհարկե շատ վատ գործընթաց է։ Շատ մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը՝ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով։ Իսկ ներկա գլոբալիզացիայի ժամանակներում, երբ օրինակ ԱՄՆ-ում որոշ հայեր իրենց ամերիկացի են համարում և չեն կարողանում իրենց ազգանունը ճիշտ արտասանել, արտագաղթելով նաև կարող ես կորցնել քո մեջի "ես"-ը, ինչի պատձառով մենք կարող ենք ընդհանդրապես անհետանալ, ինտեգրվելով ուրիշ ազգերի մեջ։

Իսկ ինչպես հաղթահարել արտագա՞ղթը։ Լուծումը միաժամանակ պարզ է և հանճարեղ` ուղղակի զարգացրեք պետությունը, և ամեն ինչ լավ կլինի։

Комментарии