ԿՈՒԼՈՆԻ ՕՐԵՆՔԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԻ ՄԻԱՎՈՐԸ։ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏ: ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: ՀԱՄԱՍԵՌ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏ։
Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1․Ինչպե՞ս են փոխազդում երկու լիցքավորված մարմիններ, երբ նրանց լիցքերը՝ ա. նույնանուն են, բ. տարանուն են:
Նույնանուն լիցքերով լիցքավորված մարմինները իրար վանում են, իսկ տարանունները՝ ձգում։
2․Ձևակերպե՛ք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքեր փոխազդում են այնպիսի ուժերով, որոնք ուղղված են լիցքերը միացնող ուղղի երկայնքով, և որոնց մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական՝ լիցքերի միջև հեռավորության քառակուսուն։
3․Նկարագրե՛ք ոլորակշեռքի կառուցվածքը:
4․Գրե՛ք Կուլոնի օրենքն արտահայտող բանաձևը:
5․Ո՞րն է k հաստատունի ֆիզիկական իմաստը:
k գործակիցն թվապես հավասար է միավոր հեռավորությամբ և լիցքերով կետային մարմինների փոխազդեցության մոդուլին։
6․Ինչպե՞ս է սահմանվում էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
1 Կուլոնն այն լիցքն է, որը մեկ վարկյանում անցնում է հաղորդչի լայնական հատույթով, երբ նրա մեջ հոսանքի ուժը 1 ամպեր է։
7․Որքա՞ն է k հաստատունի արժեքը:
k ≈ 9*10 9
8․k հաստատունի միավորն արտահայտե՛ք ՄՀ-ի հիմնական միավորներով:
1 Նմ*մ 2/Կլ 2
9․Գրե՛ք էլեկտրական հաստատունի արժեքը:
ε ≈ 8,85⋅10−12
10․Գրե՛ք Կուլոնի օրենքի բանաձևը վեկտորական տեսքով:
11․Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դաշտի լարվածություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է դաշտի տեղում տեղադրված փորձնական լիցքի վրա ազդող ուժի և այդ լիցքի հարաբերությանը, կոչվում է էլեկտրական դաշտի լարվածություն։
12․Ո՞ր ուղղությունն է ընդունվել որպես էլեկտրական դաշտի լարվածության վեկտորի ուղղություն:
Եթե փորձնական լիցքը դրական է (q>0) ապա նրա վրա ազդող ուժը ունի նույն ուղղությունը, ինչ լարվածությունը, իսկ բացասական փորձնական լիցքի (q<0) դեպքում նրա վրա ազդող ուժը հակաուղղված է լարվածությանը։
13․Ի՞նչ միավորով է արտահայտվում էլեկտրական դաշտի լարվածությունը միավորների ՄՀ-ում:
Ն/Կլ
14․Էլեկտրական դաշտի լարվածության միավորն արտահայտեք ՄՀ-ի հիմնական միավորներով:
1 Ն/Կլ -ն այն համասեռ էլեկտրական դաշտի լարավածությունն է, որտեղ 1Կլ փորձնական լիցքի վրա դաշտն ազդում է 1 ն ուժով:
15․Գրե՛ք կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածության բանաձևը:
E0 = F0/q
16․Ինչպե՞ս է ուղղված q0 կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածությունը տարածության տվյալ կետում, եթե՝ ա. q0>0, բ. q0<0:
17․Գրե՛ք E լարվածությամբ էլեկտրական դաշտից q լիցքի վրա ազդող F ուժի բանաձևը:
E=F/q
18․Ձևակերպե՛ք էլեկտրական դաշտերի վերադրման սկզբունքը:
Տարածության տվյալ կետում լիցքավորված մարմինների համակարգի արդյունարար դաշտի լարվածությունը հավասար է այդ կետում առանձին լիցքավորված մարմինների դաշտերի լարվածությունների վեկտորական գումարին:
Комментарии
Отправить комментарий