ՀՀ Կարմիր գիրք

Սապսան


Սապսան - բազեների ընտանիքի գիշատիչ, բնադրող-չվող թռչուն է։ Գրանցված ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաև այլ երկրների կարմիր գրքերում (Ռուսսաստան)։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում` զբաղեցնելով ժայռային միջավայրերը: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։

Բնակեցման արեալը

Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60-70 զույգ։ Վտանգման հիմնական գործոնները միջավայրի աղտոտվածությունն է։ Քանի որ Սապսանները բնակվում են ժայռերում, նրանց համար մեծ վտանգ է կազմում հանքարդույունաբերությունը։ Վտանգ է ներկայացնում նաև որսագողությունը։

Վայրի հնդահավ (Ուլար)


Ուլար - փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայի, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում: Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր լեռնային լանդշաֆտներում։ Բուսակեր են։

Վտանգման հիմնական գործոնները որսագողությունն է, բարձրալեռնային գոտիներում անասունների գերարարծեցումը, ինչի պատճառով հայտնվում է սննդի խնդիր։

Մանուլ


Մանուլ - կատվազգիների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մինչև 2020 թվականը շուրջ 100 տարի Մանուլը չի նկատվել Հայաստանում, սակայն վերջերս Մանուլը կրկին հայտնվել է Հայաստանում։ Շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, և թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում գտնվում է վերացման եզրին։ Տեսակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի պատճառով։

Վտանգման հիմնական գործոնները միջավայրի որսագողությունն է։

Բնակեցման արեալը

Փոքրասիական գետնասկյուռ


Փոքրասիական գետնասկյուռ - սկյուռանմանների ընտանիքին պատկանող կրծող։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»։ Տարածված է կենտրոնական և արևելյան Անատոլիայում։ Հայաստանում տարածված է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում: Արագածոտնի, Շիրակի և Լոռվա մարզերի անտառազուրկ և տափաստանային տարածքներում։ Հիմնականում բուսակեր է: Զուգավորման ակտիվությունը սկսվում է ձմեռումից դուրս գալուց 5–7 օր հետո և տևում 10–15 օր: 4–6 ձագերը ծնվում են ապրիլ–մայիս ամիսներին:

Վտանգման հիմնական գործոննը գյուղատնտեսությունն է։

Աղբյուրը՝  ՀՀ Կարմիր գրքի պաշտոնական կայք

Комментарии