Այս շարքը նվիրված է Արմենուհի Տիգրանայանին։ Ըստ որոշ գրականագետների և չարենցագետների, Արմենուհին և Չարենցը եղել են մտերիմ ընկերներ, չնայած շարքը կարդալուց հետո այնպիսի տպավորություն է, որ Չարենցը անպատասխան սիրահարված է եղել Արմենուհուն։
Բոլոր բանաստեղծություններում Չարենցը Արմենուհուն դիֆիրամբներ է նվիրում։ Չարենցը Արմենուհուն բառացի աստվածացնում է, նկարագրելով նրան ինչպես նուրբ, գեղեցիկ կին, ում Չարենցը անպատասխան սիրում։
Բառարանային աշխատանք։
Շարքի բանաստեղծություններից անհասկանալի բառեր առանձնացրեցի։
հակինթ — կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա. փխբ. հակինթի փայլը:
ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ գիրք:
վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):
անթով - թովչանքից՝ հմայքից զուրկ:
Комментарии
Отправить комментарий