- Հավաքի հասկացությունը
Հավաքը երկու կամ ավել անձանց ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում։
- Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը
Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։
Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները
- Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը
Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
- Հավաքներին մասնակցելու իրավունքը
Հավաքին մասնակցելու իրավունք ունի ամեն ոք (Հայաստանի հանրապետության քաղացիները, օտարերկրյա քաղաքացիները)
- Հավաքի կազմակերպիչը
Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքի կազմակերպողը իրավաբանական անձ է, ապա հավաքի ղեկավար է համարվում տվյալ իրավաբանական անձի ղեկավարը։
- Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
Աղբյուրները։
Комментарии
Отправить комментарий