Ինքնաստուգում|19.04.2021

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք
1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզր…., այծ….մ, արդյոք, մատյան, առ…ծ, բազմամայր,
ստորոգյալ, լուսնյակ, կոր…ն, եղ….մ, ս…թաքել, կայսր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղյակ, ծննդ….ն, կղզ…կ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջ….ր, թ….աման, սառուց….լ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ,
հ…սն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Պայթյուն, հայություն, մայրություն, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեքիաթ, ակացիա, բամիա, այծ….մ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավ….ր, կղզ….կ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մում…., Սիսիան, փաս….ն, միմյանց, Արաքսյա, դաստ….րակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծյալ,
Զաքար…., Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքս….մ, բրաբիոն, լեգիոն, հետ….տն, արդյոք, մարմար….ն,
թեորեմ, մեդալ….ն, միլիոն, ակորդ….ն, չեմպիոն, պանս….նատ, Սրապ….ն,
տրիլ….ն, օր….րդ ավիացիեն, ինդուկցիոն, ամյոբա, քամել….ն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գա….իսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆա….ել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, որդիական

Комментарии