Գործնական քերականություն|26.04.2021

Հոմանիշ և հականիշ բառեր

1. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Դժվար, հմայիչ, դատարկել, տամուկ, ողորկ, դյութիչ, վիթխարի, գովել, դրվատել, հսկայական, հարթ, խրթին, ժողովել, խոնավ, ստերջ, հավաքել, բիլ, պարպել, անպտուղ, ծավի։

Դժվար - խրթին
Հմայիչ - դյութիչ
Տամուկ - խոնավ
Ողորկ - հարթ
Վիթխարի - հսկայական
Ժողովել - հավաքել
Ստերջ - անպտուղ
Բիլ - ծավի
Դատարկել - պարպել
Դրվատել - գովել

2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

1․ Լուռ
ակնդետ, անխոս, անթարթ
մշտապես, հանապազորդ, լռելյայն
անձայն, անքթիթ, անշեղ

2․Գեղեցիկ
անբարետես, դեղձան, չքնաղ
գեղանի, կախարդական, լուսավոր
բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

3․ Գովել
նախատել, բաղդատել, դրվատել
հարատևել, պարսավել, ներբողել
փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

4․ Երեկո
արշալույս, վերջալույս, աստղալույս
տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
ծեգ, իրիկնամուտ, ցայգ

5․ Ցանկալի
հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
տենչալի, պատկառելի, անհերքելի
նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3․Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Օրինական, տգետ, խորդուբորդ, ջինջ, համարձակ, երկչոտ, թանձր, ծույլ, ապօրինի, ուսյալ, փութաջան, գագաթ, անբասիր, նոսր, անջրդի, արատավոր, ամպոտ, ողորկ, ստորոտ, ջրարբի։

Օրինական - ապօրինի
Տգետ - ուսյալ
Խորդուբորդ - ողորկ
Ջինջ - ամպոտ
Համարձակ - երկչոտ
Թանձր - նոսր
Ծույլ - փութաջան
Գագաթ - ստորոտ
Անբասիր - արատավոր
Անջրդի - ջրարբի


4․ Խմբավորել հոմանիշները (6 զույգ).

ա) Ուռուցք, ապավեն, ակոս, այծ, ապառաժ, նոխազ, ճաշ, այտուց, այրոց, ապուր, վեմ, ապաշխարանք, պաշտպան, քավություն։

Ուռուցք - այտուց
Ապավեն - պաշտպան
Այծ - նոխազ
Ապառաժ - վեմ
Ճաշ - ապուր
Քավություն - ապաշխարանք

բ) Ավագ, ծաղկող, միապետ, միջնորդ, երեց, զուգընկեր, ծաղրածու, ինքնակալ, ելուզակ, հովիվ, խեղկատակ, նկարիչ, խաշնարած, բարեխոս։

Ավագ - երեց
Միապետ - ինքնակալ
Միջնորդ - բարեխոս
Ծաղրածու - խեղկատակ
Հովիվ - խաշնարած

5․ Խմբավորել հականիշները.

ա) Բուրավետ, զառամյալ, ապառիկ, կոկիկ, վախկոտ, դեռատի, գառշահոտ, խոսուն, մեղկ, պինդ, փխրուն, կանխիկ, խիզախ, մունջ։

Բուրավետ - գարշահոտ
Զառամյալ - դեռատի
Ապառիկ - կանխիկ
Վախկոտ - խիզախ
Խոսուն - մունջ
Պինդ - փխրուն

բ) Ջլատել, պարսավել, հեկեկալ, դրվատել, վաստակել, համախմբել, զոհել, ձգտել, վստահել, հյուրընկելել, խուսափել, արտաքսել, վատնել, ծիծաղել։

Հեկեկալ - ծիծաղել
Դրվատել - պարսավել
Վաստակել - վատնել
Ձգտել - խուսափել
Արտաքսել - հյուրընկելել
Վատնել - վաստակել

Комментарии