Գործնական քերականություն|10.05.2021

1. Լրացրո՛ւ տեքստերում բաց թողած տառերը և կետադրիր։

Տեքստ առաջին

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձեր-ակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Տեքստ երկրորդ

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…

Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. «Ես եմ, նանի, դուռը բաց»։

Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիր խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.

— Ինչքա՜ն միանման են հաչում շները…

Комментарии