Մագնիսական դաշտ, Ամպերի ուժ

1. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ Մագնիսական դաշտ կարելի է ստանալ․․․

միայն հաստատուն մագնիսի միջոցով։

միայն շարժվող լիցքի միջոցով։

միայն փոոփոխական էլեկտրական դաշտի միջոցով։

վերը նշված բոլոր եղանակներով։

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը։ Մագնիսական դաշտն ազդում է․․․

հոսանքակիր հաղորդչի վրա։

հաստատուն մագնիսի վրա։

շարժվող լիցքի վրա։

անշարժ լիցքի վրա։

3.Ուղիղ հաղորդալարով անցնում է հաստատուն հոսանք։Ի՞նչ դաշտ կարելի է հայտնաբերել հաղորդչի շուրջ։

Միայն էլեկտրական։

Միայն մագնիսական։

Միաժամանակ և մագնիսական, և էլեկտրական։

Հերթականությամբ մեկ էլեկտրական, մեկ մագնիսական։

4. Ո՞ր երևույթն է ուսումնասիրվում Էրստեդի փորձով։

Մագնիսական սլաքի վարքը հոսանքակիր հաղորդչի մոտակայքում։

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը։

Հոսանքակիր զուգահեռ հաղորդիչների փոխազդեցությունը։

Հաղորդչի ներսում էլեկտրաստատիկ դաշտի բաշխվածությունը։

5. Ի՞նչ չափայնություն ունի մագնիսական դաշտի ինդուկցիան միավորների ՄՀ-ում

կգԱ-1վ-2

կգմԱ-2վ-3

կգմ2Ավ-2

կգմ2Ա-2վ-1

6. Ի՞նչ պետք է անել հոսանքակիր կոճի մագնիսական բևեռները փոխելու համար։

Կոճի մեջ պետք է մտցնել մետաղե միջուկ։

Փոխել հոսանքի ուղղությունը։

Փոքրացնել հոսանքի ուժը։

Մեծացնել հոսանքի ուժը։

6. Ի՞նչ պետք է անել հոսանքակիր կոճի մագնիսական բևեռները փոխելու համար։

Կոճի մեջ պետք է մտցնել մետաղե միջուկ։

Փոխել հոսանքի ուղղությունը։

Փոքրացնել հոսանքի ուժը։

Մեծացնել հոսանքի ուժը։

7. 0,5մ երկարությամբ ուղիղ հաղորդալարում հոսանքի ուժը 6Ա է և գտնվում է 0,2 Sլ ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտում։ Ինդուկցիայի վեկտորի և հաղորդալարի կազմած անկյունը 30 \degree° է։ Ի՞նչ ուժով է դաշտն ազդում հաղորդալարի վրա։

 0,075 Ն

0,3 Ն

0,6 Ն

120 Ն

9. Ինչպե՞ս կփոխվի ուղիղ հոսանքակիր հաղորդչի վրա ազդող Ամպերի ուժի մոդուլը, եթե մագնիսական ինդուկցիայի մոդուլը մեծացնենք երեք անգամ, իսկ հոսանքի ուժը փոքրացնենք երեք անգամ։

Կմեծանա 9 անգամ

կփոքրանա 9 անգամ։

կմեծանա 3 անգամ։

Կմնա նույնը։

10. Ինչպե՞ս են փոխազդում երկու զուգահեռ հաղորդիչները, երբ նրանցով անցնող հոսանքներն ունեն նույն ուղղությունը։

Իրար ձգում են։

Իրար վանում։

Չեն փոխազդում։

Երկու հաղորդիչներն էլ ճկվում են նույն ուղղությամբ։

10. Ինչպե՞ս են փոխազդում երկու զուգահեռ հաղորդիչները, երբ նրանցով անցնող հոսանքներն ունեն նույն ուղղությունը։

Իրար ձգում են։

Իրար վանում։

Չեն փոխազդում։

Երկու հաղորդիչներն էլ ճկվում են նույն ուղղությամբ։

11. Նկարում պատկերված մագնիսը բաժանված է երեք կտորի։Ի՞նչ բևեռներ են առաջանում միջին կտորի ծայրերին։


a ծայրին՝ հյուսիսային, b ծայրին՝ հարավային։

a ծայրին՝ հարավային։, b ծայրին՝ հյուսիսային։

Երկու ծայրերին էլ հյուսիասային։

Երկու ծայրերին էլ հարավային։

12. Ապակե խողովակում առկա է հաստատուն արագությամբ շարժվող էլեկտրոնների հոսք։Ի՞նչ դաշտ կարելի է հայտնաբերել նրա մոտ գտնվող A կետում։


Միայն էլեկտրական։

Միայն մագնիսական։

Միաժամանակ և էլեկտրական, և մագնիսական։

Ո՜չ մագնիսական, ո՜չ էլեկտրական։

Комментарии