Գրիգ - նկուղը

Ինչը ինձ շատ դուր է գալիս Գրիգի մեջ դա այն է, որ նրա պատմվածքներում սովորական առօրյայից պատմություններ են պատմվում, իսկ բոլոր հերոսները մեզ նման սովորական մարդիկ։

"Նկուղը" պատմվածքը առաջին անգամ կարդացի 2017 թվականին` այդ ժամանակ սովորում էի 7-րդ դասարանում։ Հիշում եմ, որ պատմվածքը այդ ժամանակ չհավանեցի, իմ կարծիքով պատմությունը տարօրինակ էր, իսկ վերջաբանը անհասկանալի։ Պատմվածքը մի նկուղի և իր բնակիչների առօրյա մասին էր։ Վերջում նկուղի բնակիչներից մեկը` Կառոբկա Աշոտը խելագարվում է, անընդհատ կրկնելով, որ քաղաքը մարդասպան է։ Մարդասպան ասելով նկատի ուներ, որ նա սպանում է քո միջի մարդկայինը։ Եվ իրոք, հիմա բոլորս դարձել ենք ռոբոտների նման ինչ-որ բան, որոնք ամեն օր մեխանիկորեն նույն բանն են անում։ Դպրոց, տուն, դպրոց, տուն... և այդպես շարունակ։ Որոշ ժամանակ հետո դպրոցը փոխվում է համալսարանով, իսկ հետո աշխատանքով։

Комментарии