Առավոտ էր, Արարտյան դաշտավայրի լուսապայծառ առավոտներից մեկը։ Սկսեցինք մեր օրը սուրբ երրորդություն եկեղեցու մոտից։ Սկզբից ուղղեվորվեցինք դեպի Օշական գյուղի, որտեղ այցելեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, կատարեցինք շրջայց եկեղեցական համալիրով։ Նաև այցելեցինք Ոսկեվազ գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցի։ Ոսկեվազից հետո ուղղեցինք դեպի Ամբերդ ամրոց ,որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Ամբերդի ճանապարհին ուսումնասիրեցինք հայտնի <<Մագնիսական լեռ>> կոչվող տարածքը, որը հայտնի իր մագնիսական անոմալիաններով։
Բացի Ամբերդից այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Ամբերդի մոտակայքում։ Ամրոցը, ինչպես նաև եկեղեցին գտնվում էին անմխիթար վիճակում, չնայած նրան, որ մուտքը վճարովի է, և, եթե հավատանք տոմսին` վճարված գումարը կուղղվի ամրոցը պատշաճ վիճակում պահելուն։
Ամբերդը այցելելուց հետո ուղղեցինք դեպի Բյուրական գյուղ, որտեղ էլ պետք է անցկացնենք մեր եռօրյա ճամբարը։ Շատ ուրախացա, երբ այդ տանը բակում նկատեցի դաշնամուրը, քանի որ կարող էի դաշնակահար-ընկերոջս խնդրեի ինչ-որ բան նվագել։ Աստղադիտարան այցելեցինք արդեն գիշերը։ Այնտեղ մեզ դիմավորեցին աստղադիտարանի գիտաշխատողները, որոնք ուսումնասիրում էին աստղերի առաջեցման տեսությունը։ Նյուտոնի աստղադիտակի միջոցով դիտեցինք կրկնակի աստղը, որը գտնվում էր կարապի համաստեղության վրա, մոտիկից դիտեցինք լուսինը և Վեգա աստղը։ Գիշերային դիմումների ժամանակ բացի աստղերից դիտեցինք նաև մի շարք արհեստական արբանյակներ։ Օրինակ` դիտեցինք միջազգային տիեզերակայանը, որը մեր կողքով անցավ 7,7 կմ/վ արագությամբ։ Անկեղծ ասեմ` աստղադիտարանից մնացի ափշաց։ Մինչև աստղադիտարան այցելելը չէի կարող պատկերացնել, որ մեր նման երկրում, որտեղ գիտությունը արժեզրկվել է, դեռ կարող է գոյություն ունենալ այսպիսի տիտանական մասշտաբի գիտական օբյեկտ։ Բայց, բացի դիտումներից մենք նաև պետք է այցելեինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, բայց քանի որ արդեն գիշեր էր, մենք որոշեցինք վերադառնալ վաղը։ Մյուս օրը աստղադիտարան այցելեցինք Լիխաչյովի անվան մեքենաշինական գործարանում արտադրված բեռնատար մեքենայով։ Թուն-թանգարանը ուներ երկու հարկ, բայց մեզ թույլատրեցին շրջել միայն առաջին հարկով, քանի որ դեպի երկրորդ հարկը տանող աստիճանը գտնվում էր վատ վիճակում, քանի որ Համբարձումյանը իր կտակում արգելել է այդ տանը ինչ-որ բան փոխել։ Տուն-թանգարանում ցուցադրված էին Վիկտոր Համբարձումյանի գիտական գործերը։ Շրջայց կատարելուց հետո մենք նույն մեքենայով վերադարձանք տուն, որտեղ անցկացրեցինք կրակային դասեր, մինչև մեր ընկերները պատրաստում էին անմահական խորովածը։ Խորովածը համտեսելուց հետո բոլոր գնացին քնելու, բացի մի խումբ անձանց, որոնք որոշեցին գիշերը դիտել գեղարվեստական ֆիլմ։ Հաջորդը օրը մենք արդեն վերադարձանք Երևան, ճանապարհին նաև այցելեցինք Սաղմոսավանք։
Комментарии
Отправить комментарий