Հունիսյան ճամբարի առաջին օրվա ամփոփում

Սկսեցինք այս տարվա հունիսյան ճամբարի առաջին օրը ընդհանուր պարապմունքով, որին մասնակցում էի միայն ես։ Հետո` հավաքվելով լաբորատորիայի մեր սենյակում սկսեցինք պլանավորել առաջիկա ճամբարային շաբաթը։ Քննարկումից հետո որոշեցինք մի խումբ ճամբարականերով ուղևորվել դեպի Ագարակ` ժենգյալով հացի համար հարկավոր խոտաբույսերը հայթայթելու համար։ Ինչպես հետո պարզվեց` իզուր, քանի որ տեղեկացանք, որ բոլոր խոհարարական նախագծերը չեղարկվել են, տարածվող ինֆեկցիոն հիվանդության պատճառով։

Թափառումներից հետո վերադարձանք ավագ դպրոց և միանգամից ուղղեցինք դեպի հրաձգարան։ Կրակային դասերից և ընդմիջումից հետո վերադարձանք սենյակ, քննարկեցինք մեր եռօրյա ճանապարհորդությունը, կազմեցինք ճամփորդությանը մասնակցող սովորողների ցուցակը։

Комментарии