Օրվա ամփոփում|01.06.2021

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Քանի որ հունիսի 1-ը ճանաչված է երեխաների պաշտպանության միջազգային օր, ընկեր Գոհարը որոշեց մեզ հյուրասիրել պաղպաղակով։ Պաղպաղակը համտեսելուց հետո վերադարձանք դպրոց, որտեղ մասնակցեցինք պարի և երգի դասերին։ Ընդմիջումից հետո հանդիպեցինք մեր սենյակում, որտեղ մեզ էին սպասում 9-րդ դասարանցիների խումբ, որոնք պետք է այս տարի ֆիզիկայի ավարտական քննություն հանձնեն։ <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում անցկացրեցի իրենց համար դաս, պատասխանեցի նրանց հետաքրքրող հարցերին։ Հետո հանդիպեցինք արդեն երեկոյան Երևանի պետական համալսարանի աստղադիտարանում, որտեղ աստղադիտումեր պետք է լինեին։ Դիմավորեց աստղադիտարանում մեզ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Մինչև աստղադիտումերը Պարոն Մելքոնյանը մեզ համար դասախոսություն անցկացրեց` տիեզերք։ Պատմեց մեզ տիեզերքի մասին, ծրագրի միջոցով ցույց տվեց հետաքրքիր տիեզերական մարմիններ։ Դասախոսությունկց հետո բարձրացանք աստղադիտակ։ Ցավոք, երկինքը ամպամած էր, և մենք չկարողացանք աստղեր դիտել։

Комментарии