Այցելություն ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ|02.06.2021

Այսօր ֆիզիկայի ճամբարի ջոկատով այցելեցինք Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Մուտք գործելով ֆակուլտետ` հանդիպեցինք ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հետ, ով մեզ ներկայացրեց ֆակուլտետի ներկան և ապագան։ Նաև ներկայացրեց ֆակուլտետի նոր երեք ամբիոնները, որոնք հիմնվել են այս ուսումնական տարի։

Դեկանի հետ հանդիպումից հետո ուղղեցինք օպտիկայի ուսումնական լաբորատորիա, որտեղ լաբորատորիայի գիտաշխատողները ներկայացրեցին լաբորատորիան, սարքավորումների միջոցով ցույց տվեցին օպտիկական երևույթներ։ Նաև այցելեցինք օպտիկայի փորձնական լաբորատորիա, որտեղ գիտաշխատողները իրենց գիտական գործունեությունն են վարում։ Լաբորատորիայում էր տեղադրված 500 միլլիոն դոլլար արժեցող լազերային համակարգ, որը բաղկացած էր մի քանի տասնյակ ոսպնյակներից և հայելիներից։

Комментарии