Օրվա ամփոփում|08.06.2021

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո քայլքով որոշեցինք բարձրանալ գինետուն, որը մեզ չհաջողվեց, որովհետև այդպիսի նախագիծ չունեինք։ Քայլքից հետո վերադարձանք մայր դպրոց, մասնակցեցինք պարի և երգի դասերին։ Պարի և երգի դասերից հետո մասնակցեցինք Արմեն Ղարիբյանի հետ հանդիպմանը, որը մասնագիտացված է այլընտրանքային էներգետիկայի և վերականգնվող ռեսուրսների բնագավառներում։ Պարոն Ղարիբյանը ներկայացրեց խմելու ջրի հիմնախնդիրը, իր հետ բերված հատուկ սարքերի միջոցով պարզեցինք ծորակ ջրի բաղադրությունը և խտությունը։ Ինչպես պարզվեց, ծորակի ջուրը պաուրնկում էր իր մեջ ծանր մետաղները և այլ նյութեր, ինչի պատճառով այդ ջուրը պիտանի չէ օգտագործելու համար։ Նաև սարքերի միջոցով ստուգեցինք Արատեսից բերված ջուրը, որը շատ լավ որակի էր։

Комментарии