Այց CANDLE գիտահետազոտական ինստիտուտ|09.06.2021

Այսօր ֆիզիկայի ճամբարի ջոկատով այցելեցինք CANDLE գիտահետազոտական ինստիտուտ։ Մինչև շրջայցը սկսելը ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրեցին ինստիտուտը և ինստիտուտի գիտական գործունեությունը։ Ամենաառաջինը այցելեցինք գերբարձր վակուումային տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ հատուկ սարքերի միջոցով ստանում էին վակուում նյութերը ուսումնասիրելու համար։ Հետո բարձրացանք մեկ հարկ վերև, որտեղ գիտաշխատողները մեզ համար անցկացրեցին օպտիկայի գործնական փորձեր։ Փորձերը կատարելուց հետո այցելեցինք նկուղ, որտեղ տեղադրված էր մասնիկների արագացուցիչը։

Комментарии